Բիլ Գեյթսը լեհական Gazeta Wyborcza թերթին եւ TVN24-ին տված հարցազրույցում նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շնորհիվ աշխարհը նորմալ կյանքի կվերադառնա 2022-ի ավարտին։
Միլիարդատեր Գեյթսը, որը Մայքրոսոֆթ կորպորացիայի նախագահի պաշտոնից հեռացել է 2014-ին, Բիլ եւ Մելինդա Գեյթս հիմնադրամի միջոցով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար հատկացրել է 1,75 միլիարդ դոլար։ Գումարն ուղղվել է պատվաստանյութերի պատրաստմանը, ախտորոշումներին եւ հնարավոր բուժումներին։