ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Սեուլում Հարավային Կորեայի իր գործընկերոջ՝ Չուն Իյ Յոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ՌԴ-ն ու Կորեան կարեւորում են խաղաղությունն ու կայունությունը Հյուսիսարեւելյան Ասիայում, մասնավորապես Կորեական թերակղզում:
Լավրովն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է հրաժարվեն սպառազինությունների մրցավազքից եւ ռազմական ակտիվության ցանկացած դրսեւորումից:
Հարավային Կորեայի արտգործնախարարը բարձր է գնահատել Մոսկվայի ջանքերը Կորեական թերակղզու կայունությանը նպաստելու գործում:
Չուն Իյ Յոնը դատապարտել է Հյուսիսային Կորեայում օրերս իրականացված կարճ հեռահարության հրթիռների փորձարկումները՝ նշելով, որ Սեուլն ամեն ինչ անում է Կորեական թերակղզին միջուկային զենքից զերծ պահելու համար:
Սերգեյ Լավրովը եւ Չուն Իյ Յոնը պայմանավորվել են կորոնավիրուսի համավարակի նահանջից հետո հնարավորինս արագ կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հարավային Կորեա: