Անկարայում երեկ տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական համագումարը:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ համագումարի ժամանակ ընդհանուր ժողովը կուսակցության ղեկավար մարմիններ է ընտրել։
Կենտրոնական գործադիր մարմնի անդամ է ընտրվել նաեւ պոլսահայ համայնքի նշանավոր գործիչներից մեկը՝ բժիշկ Սեւան Սվաճօղլուն, որ Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» Ազգային հիվանդանոցի բժիշկներից է:
Մինչ այդ, ինչպես տեղեկացնում է Թուրքիայի հայկական օրաթերթը, Էրդողանի կուսակցության մեջ երկար տարիներ քաղաքական գործունեություն էր ծավալում մեկ այլ հայազգի գործիչ՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանը, որը 2020-ին մահացել է:
Ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ երկու տարի հետո կայանալիք ընտրությունների ժամանակ Սեւան Սվաճօղլուի պատգամավոր դառնալն էլ չի բացառվում: