Ըստ Reuters գործակալության՝ Բայդենի վարչակազմը ցանկանում է շարունակել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հակասական քաղաքականությունը՝ մարտական անօդաչու թռչող սարքեր վաճառել այն երկրներին, որոնցում մարդու իրավունքների պաշտպանության հարցը մշտադիտարկվում է ԱՄՆ-ի եւ այլ երկրների կողմից։
Այս քաղաքականությունը Միացյալ Նահանգների համար միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարների վաճառք կարող է ապահովել։ ԱՄՆ-ն մարտական անօդաչու թռչող սարքեր կարող է վաճառել Թայվանին, Մարոկկոյին, Հնդկաստանին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին․ երկրներ, որոնց նախկինում արգելված էր մարտական ԱԹՍ գնել։
Իրավապաշտպաններն ու զենքի վերահսկմամբ զբաղվողները դեմ են Բայդենի որդեգրած քաղաքականությանը։
Բայդենի վարչակազմը ցանկանում է մարտական ԱԹՍ-ի արտահանման համար նոր բանակցություններ սկսել։