ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ռուսական ՀԿ-ների եւ բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրած մարդասիրական օգնության առաքումը Ստեփանակերտ:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ խաղաղապահները Ռուսական մարդասիրական առաքելության, «Դոկտոր Լիզա» եւ «Շտապիր բարություն անել» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են հասցրել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում եւ տարբեր անհրաժեշտության նյութեր՝ դեֆիբրիլյատորներ, էլեկտրասրտագրիչ, միանգամյա օգտագործման սավաններ, բժշկական դիմակներ, հակասեպտիկներ եւ այլ բժշկական պարագաներ:
Ակցիայի մասնակիցները Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների եւ նրանց ծնողների անունից Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցին են փոխանցել ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն ինչպես նաեւ սեղանի խաղեր: