Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Բեռալուսի ընդդիմադիր գործիչներն այսօր ոչ պաշտոնական «Ազատության օր» են հայտարարել՝ կոչ անելով բողոքի ցույցեր կազմակերպել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, որպեսզի նրան ստիպեն լքել նախագահական աթոռը։
Անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոն բախվեց իր գրեթե 27-ամյա պաշտոնավարման ամենամեծ մարտահրավերին, երբ մարդիկ, ընտրությունները կեղծված համարելով, նրա դեմ դուրս եկան փողոց։