Ըստ Reuters գործակալության՝ Չինաստանն առաջարկել է կենտրոնական բանկի թվային արժույթների համաշխարհային կանոններ։ Դրանք վերաբերում են այդ արժույթների օգտագործմանն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ մշտադիտարկմանն ու տեղեկության տարածմանը։
Ամբողջ աշխարհում կենտրոնական բանկերը փորձում են զարգացնել թվային արժույթները՝ իրենց ֆինանսական համակարգերը բարելավելու, բիթքոինի նման կրիպտոարժույթների սպառնալիքը կանխելու եւ ներքին ու միջազգային վճարումներն արագացնելու համար։
Քանի որ թվային արժույթները, մասնավորապես բիթքոինը, ավելի շատ են գրավում ընկերությունների եւ ներդրողներին, կենտրոնական բանկերի վրա է դրված թվային կանխիկ թողարկման ծրագրերը արագացնելու բեռը՝ փողի նկատմամբ իրենց վերահսկողությունը կորցնելու սպառնալիքները կանխելու համասր: