ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեսակապով դիմելով ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին, հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է փոխգործակցել Բրյուսելի հետ՝ արտաքին քաղաքականության՝ այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի հետ կապված փոխադարձ հետաքրքրության հարցերում:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Բայդենն ընդգծել է Թուրքիայի, Հարավային Կովկասի, Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Բալկաննների հարցով փոխգործակցության շարունակման անհրաժեշտությունը:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահը շեշտել է ԱՄՆ եւ ԵՄ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը եւ կոչ արել սերտ համագործակցել համավարակի հաղթահարման, տնտեսական կապերի խորացման հարցում, ինչպես նաեւ ապահովել, որ աշխարհում խաղի կանոնները հաստատեն ոչ թե միահեծան, այլ՝ ժողովրդավարական ուժերը:
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ շահերից է բխում ուժեղ Եվրամիության գոյությունը: