Ըստ Արմենպրեսի՝ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ: Ընդ որում, ադրբեջանական ավտոմեքենաներն ընթացել են խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ:
Վնասվել է մեքենաներից մեկը: Վարորդը չի տուժել: Միջադեպից հետո տեղացիներն անմիջապես փակել են ավտոշարասյան ճանապարհը, ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հրամանատարները դուրս են եկել եւ ներողություն խնդրել:
Արցախի Հանրապետության ՆԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ ռուս հրամանատարը վերցրել է վարորդի տվյալներն ու փոխհատուցում խոստացել: