Ախալգորիի (Լենինգորի) նորանշանակ ղեկավար Վլադիմիր Գուլիեւն ասել է, որ Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության տարածքում երեխաները կարող են ստանալ Հարավային Օսիայի անձնագիր: Մինչ այդ նրանք չէին կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Գուլիեւը նշել է, որ «այս հարցը գրեթե լուծված է», 29 երեխա արդեն ներկայացրել է վրացական ծննդյան վկայականներ, որոնց հիմքով շուտով կստանան օսական անձնագիր եւ կկարողանան հատել սահմանը՝ մեկնել Ռուսաստան:
Ախալգորի շրջանը Ցխինվալի վերահսկողության տակ է անցել 2008-ի օգոստոսից: