ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին:
Զախարովան նշել է, որ դիվանագետները կքննարկեն բոլոր հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրները։