Pfizer պատվաստանյութի 29250 չափաբաժին արդեն Վրաստանում է։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից այն կտեղափոխվի պատվաստումների կենտրոններ:
Վրաստանում օգտագործվում են միայն ԱՀԿ-ի կողմից թույլատրված պատվաստանյութեր: Ներկայում ավելի քան 4000 բուժաշխատող պատվաստվել է AstraZeneca-ի առաջին դեղաչափով: Մարտի 25-ից կպատվաստվեն 65-ից բարձր տարիքի քաղաքացիները: Նրանց արդեն հասանելի կլինի երկու տեսակի պատվաստանյութ: