Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Բեշթեփեի նախագահական նստավայրում հյուրընկալել է Չինաստանի արտգործնախարար Վան Իին:
Ըտս Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի հնարավորությունները, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու պատվաստանյութի շուրջ համագործակցության հարցեր։
Հանդիպման ընթացքում թուրքական կողմի նախաձեռնությամբ քննարկվել են նաեւ ույղուր թուրքերին առնչվող վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ույղուրների համայնքը ցույց էր կազմակերպել՝ Չինաստանի արտգործնախարարի Թուրքիա այցի առթիվ: Նրանք իրենց բողոքն էին հայտնում, որ Չինաստանի հյուսիս-արեւմտյան հատվածում ույղուրներն ու մահմեդական այլ փոքրամասնություններ բռնի ուժով փակվել են համակենտրոնացման ճամբարներում:
Դեպքին անդրադարձել են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: