Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ 1915-ի դեպքերի մասին ավելի լավ տեղեկանալու համար ԱՄՆ-ն պետք է ուսումնասիրի սեփական արխիվները:
Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ նախարարը հայտնել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ում հայկական լոբբին ջանք չի խնայում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համապատասխան պատգամում օգտագործի «ցեղասպանություն» բառը:
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Հուլուսի Աքարը նշել է, որ այս խնդիրն ամեն տարի օրակարգ է բերվում, ուստի ամերիկյան կողմը պետք է վերանայի իր արխիվները, որովհետեւ առանց գիտության դիրքորոշում չի կարող լինել:
Ըստ նրա՝ 1919-ին ամերիկյան շուրջ հիսուն հոգանոց մի պատվիրակություն Թուրքիա է գնացել, տեղում ուսումնասիրություններ արել, եւ այժմ դրանք ԱՄՆ արխիվներում են: