ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի համանախագահությամբ առցանց ձեւաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը:
ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։
Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության՝ հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց եւ ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը՝ չկատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները։ Նիստի մասնակիցները ընդունել են գործառնական եզրակացություններ եւ հանդես եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ։