Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար, իրավաբան Շուշան Դոյդոյանը հայտնել է, որ բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու եւ նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար։
«Դիմումատուները՝ սպանված ուղեկցորդ (fixer) Գրիշա Նարինյանի եղբայրը՝ Մխիթար Նարինյանը, վիրավորում ստացած լրագրողներ Սեւակ Վարդումյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաեւ Ավետիս Հարությունյանը պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի հրետակոծության ընթացքում խախտել է իրենց կյանքի եւ ազատ արտահայտման իրավունքները, որոնք երաշխավորվում են Կոնվենցիայի 2-րդ եւ 10-րդ հոդվածներով»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է իրավաբանը։
Դիմողներին ՄԻԵԴ-ում ներկայացնում են «Մեդիա դիֆենսի» իրավաբաններ Փադրեյգ Հյուզն ու Կառլոս Գայոն, ինչպես նաեւ Շուշան Դոյդոյանը։