Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ այսօր որոնողական աշխատանքները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել: