Մարտի 27-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լանդշաֆտային տարածքում բացվեց Գրիգոր Խաչատրյանի աշխատանքը։ Մեխի արձանը, որը հեղինակը կոչել է «Վեներա»։
Սա Երեւանում, կարելի է ասել, առաջին դեպքն է, երբ հանրային տարածքում հայտնվում են ոչ թե անվանի մտավորականների, զորավարների կամ ազգային-պետական գործիչների քանդակներ, այլ, առաջին հայացքից՝ ոչինչ չնշանակող առարկա։
Բացման արարողությունից հետո հեղինակը հույս հայտնեց, որ մեխը կդառնա սիրահարների խոստովանության վայր՝ թերեւս դրանով բացատրելով իր գործին տված «Վեներա» անունը։