Ըստ արաբական Al Jazeera հեռուստաալիքի՝ Բելառուսը զրկվել է այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու իրավունքից, երբ երկրորդ անգամ չի կարողացել մրցույթի ապաքաղաքական բնույթին համապատասխանող հայտ ներկայացնել:
Մայիսին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվելիք միջոցառման կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ «Галасы ЗМеста» խմբի երկու երգերն էլ խախտում են մրցույթի կանոնները, ըստ որոնց միջոցառումը պետք է զերծ լինի քաղաքականությունից։
«Галасы ЗМеста»-ն, որը թարգմանվում է որպես «Պատճառի ձայներ» կամ «Ձայներ արմատներից», հանդես է եկել Բելառուսում բողոքի ցույցերի բացահայտ քննադատությամբ, եւ դրանք անվանել երկիրը ոչնչացնելու փորձ։ Խմբի առաջին երգը մերժվեց, քանի որ ծաղրում էր Բելառուսի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի զանգվածային շարժումը: Խմբի երկրորդ երգն էլ արժանացավ նույն ճակատագրին։