Արկտիկայում մեկնարկել են Ռուսաստանի Զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները։ Ռուսական ռազմածովային ուժերի պատմության մեջ առաջին անգամ զորավարժանքների ընթացքում միջուկային զենք կրող միանգամից երեք սուզանավ ծովի մակերեւույթ է բարձրացել՝ ճեղքելով մեկուկես մետրանոց սառույցի շերտը։
Ֆրանց Իոսիֆի արշիպելագի մատույցներում մեկնարկած զորվարժություններին մասնակցել են նաեւ ռուսական օդուժը եւ ծայր հյուսիսում մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած ցամաքային ստորաբաժանումները։
Կրեմլի պնդմամբ՝ Արկտիկայի զորավարժությունների գլխավոր դրդապատճառը տարածաշրջանի հանդեպ ՆԱՏՕ-ի ցուցաբերած հետաքրքրությունն է։