Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսեւիչը հայտնել է, որ Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալություններ են սկսվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կետային ձերբակալություններ են իրականացնում Մինսկի Բանգալոր հրապարակի տարածքում:
Մինսկի քննչական կոմիտեի վարչության պետ Սերգեյ Պասկոն ասել է, որ Telegram ալիքներով Մինսկի բնակիչներին մարտի 27-ի ցույցերին մասնակցելու կոչերի փաստով քրեական գործ է հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին պատասխանատվության կենթարկեն:
Հանրապետությունում բողոքի ակցիաները տարբեր ինտենսիվությամբ ընթանում են անցյալ տարվա օգոստոսից՝ նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո:
Վրաստանի մայրաքաղաքում այսօր նույնպես վեց մարդ բերման է ենթարկվել՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց կազմակերվպած բողոքի ցույցի ընթացքում։
Վրացական ոստիկանության պնդմամբ՝ ցուցարարները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։ Բողոքի ակցիան կազմակերպել էին «Շարժում հանուն Վրաստանի» քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Վերջիններս պահանջում են չեղարկել նախորդ տարվա աշնանն ացկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, փոփոխություններ կատարել Վրաստանի ԿԸՀ կազմում եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։