Իսրայելը ստեղծվել է որպես պարլամենտական կառավարմամբ ժողովրդավարական պետություն. երկրի ղեկին կանգնած է նախագահը, իսկ իշխանությունը բաժանված է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի: Իսրայելը չունի սահմանադրություն, որի փոխարեն գործում է 16 հիմնական օրենք, որոնք կարգավորում են պետության և ինստիտուտների աշխատանքը: Նախագահի հիմնական գործառույթներն են իրավական ակտերի վավերացումը, իշխանության տարբեր թևերի մեջ հավասարակշռության պահպանումը, կառավարության ձևավորման գործընթացը: