Հռոմի Ֆրանցիսկոս պապը Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով պարգեւատրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին:
«Վատիկանյան լուրեր»-ի համաձայն՝ ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը Սուրբ Աթոռի՝ աշխարհականներին շնորհվող բարձրագույն պատվո շքանշանն է: Պարգեւը հաստատվել է 1847-ին: Մեծ Խաչի շքանշանին են արժանանում հասարակական եւ հոգեւոր կյանքի զարգացման գործում ներդրումներ ունեցած անձինք:
«Պարգեւը պարտավորեցնող է երկկողմ միջպետական կապերի զարգացման ուղղությամբ՝ առավել ջանքեր գործադրելու համար»,- ասել է Կարեն Նազարյանը «Վատիկանյան լուրեր»-ի թղթակցին։