Ըստ Associated Press-ի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն ու չինացի գիտնականներն ավարտել են գիտական համատեղ եւս մի ուսումնասիրություն, որն արվել է ԱՀԿ-ի միջազգային մասնագետների խմբի՝ Չինաստան՝ Ուհան այցի հիման վրա:
ԱՀԿ-ի եւ Չինաստանի եզրափակիչ հաշվետվության նախագծում նշված է, որ խիստ անհավանական է վիրուսի տարածումը լաբորատորիայից արտահոսքի պատճառով, ավելի հավանական է, որ կորոնավիրուսի նոր տեսակը չղջիկներից մարդուն է փոխանցել միջանկյալ մի կենդանի: Առայժմ հայտնի չէ, թե դա որ կենդանին է: Ըստ հաշվետվության՝ նման վիրուսներ են հայտնաբերվել պանգոլին տեսակի թեփամորթների օրգանիզմում, վարակին ենթակա են նաեւ ազնվաքիսերը եւ կատուները, որոնք եւս կարող էին տարածման աղբյուր լինել:
Associated Press-ը նշում է, որ վարակի ծագման շուրջ հետազոտությունները շարունակվելու են: