ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստան է վերադարձվել 14 564 քաղաքացի, որոնցից 2254-ի տեղափոխումն արվել է անվճար հիմունքներով:
Նախարարը նշել է, որ անցնող տարին Հայաստանի անկախությունից ի վեր ամենածանրն է եղել, նկատի ունենալով համաճարակն ու պատերազմը: