Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության հետ քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջ բանակցությունները, հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը մտադիր չէ անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, ինչպես դա պահանջում է ընդդիմությունը, քանի որ նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած ընտրություններն օրինական են ճանաչված:
«Եվրամիության, ԱՄՆ-ի Սենատի, Պետդեպարտամենտի, ԵԱՀԿ-ի Դեմոկրատական ինստիտուտի եւ մարդու իրավունքների բյուրոյի պաշտոնատար անձինք եւ առհասարակ ամբողջ աշխարհը ճանաչել են ընտրությունները եւ շնորհավորել են մեզ: Ի՞նչ ընտրությունների մասին ենք խոսում»,- եզրափակել է Ղարիբաշվիլին: