Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտնել է, որ հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնին եւ Հայաստան ներմուծվող խմբաքականակներին առնչվող հարցերը՝ շեշտելով, որ միջազգային շուկայում բենզինի գինը զգալիորեն աՃել է:
Գեւորգյանը նշել է, որ տեսչական մարմնի գործընկերների հետ լաբորատոր հետազոտությունից հետո եթե, օրինակ, պարզվի, որ 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում որակի պահանջներին, անբարեխիղճ մրցակցության դրույթներ կիրառվեն:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները կասկածի դեպքում ստուգեն բենզինի քանակը: