Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, Բաթումը չեն պահանջի վերադարձնել, իսկ Սամցխե-Ջավախք զինված ուժեր չեն ուղարկի,- վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը:
«Կան որոշ մտահոգիչ հարցեր, որոնք ինձ նույնպես անհանգստացնում են արդեն 3,5 տարի, ինչ ծառայում եմ Վրաստանում: Երբ առաջին անգամ եկա Վրաստան, լսեցի բամբասանք, որ Կարսի պայմանագիրը 100 տարին լրանալուն պես կավարտվի, հասկացա, որ նման անտրամաբանական եւ ակնհայտ սուտը օրակարգ է բերվում ոչ թե Վրաստանից, այլ դրսից: Երբ որոշեցի հետազոտել աղբյուրները, հայտնի դարձավ, որ դրանք որոշ խմբեր են Վրաստանի սահմանից դուրս… Ինչո՞ւ, որովհետեւ թուրք-վրացական հարաբերությունները Կովկասի տարածաշրջանի կայունության կմախքն են»,- ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը:
Աղբյուր՝ aliq.ge