Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը հայտարարել է կլինիկական փորձարկումների առաջին փուլի մեկնարկի մասին: Արտադրանքը, որի աշխատանքային անվանումն է PF-07321332, հիանալի լաբորատոր արդյունքներ է ցույց տվել, եւ գիտնականները ԱՄՆ-ում սկսել են հաբերը փորձարկել մարդկանց վրա:
Փորձարկվող դեղամիջոցը գործում է նույն ազդեցության մեխանիզմով, ինչ ՄԻԱՎ-ի եւ հեպատիտ C-ի դեմ պայքարի համար օգտագործվող հակավիրուսային դեղամիջոցները:
Հաբերը նախատեսված են հիվանդության վաղ շրջանում ընդունելու համար: Դրանք կոչված են կանխելու կորոնավիրուսի ծանր զարգացումները, եւ ապահովում են հետագա բուժումը: Ծանր վիճակում գտնվող հիվանդներին հետագայում կարող է օգնել դեղամիջոցի՝ Pfizer-ի լաբորատորիայում այժմ մշակվող ներերակային ներարկման՝ սրվակներով՝ հեղուկ ձևը: