Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախարար Զաքիր Հասանովը ենթակաների հետ հեռավար հանդիպման ընթացքում հանձնարարել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զարգացնել ռազմական ենթակառուցվածքները։
Հասանովը պատվիրել է հատկապես իրենց «ազատագրած» տարածքներում տեղակայված զորամասերում կենտրոնանալ անձնակազմի պատրաստության, ստորաբաժանումների մարտունակության մակարդակի եւ մարտական պատրաստվածության բարձրացման վրա։