Արցախի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ պատերազմի ընթացքում զոհված քաղաքացիական անձանց թվի մասին զեկույցը թարմացվել է. նրանց թիվը ոչ թե 72 է, այլ արդեն՝ 77: Քաղաքացիների մի մասը զոհվել է գերության ժամանակ:
Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ հայտնի չէ, թե այս պահին քանի քաղաքացիական անձ է գերության մեջ, բայց մեկ տասնյակի մասին հաստատված տեղեկություններ կան: Նրանց մի մասը չի հասցրել ժամանակին հեռանալ իրենց բնակավայրերից, մյուսներն էլ գերեվարվել են եռակողմ համաձայնագրից հետո:
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ շարունակելու են միջազգային իրավական կառույցների հետ աշխատանքը՝ գերիներին ազատ արձակելու, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մշակութային եւ հոգեւոր կոթողների ոչնչացումը դադարեցնելու ուղղությամբ: