Ֆրանսիահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է արել:
Պատերազմի ընթացքում զինվորների մի ստվար մաս տարբեր զինատեսակների պայթյուններից ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ է ստացել եւ ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցրել լսողությունը: Վիրաբույժները փոխպատվաստմամբ վերականգնել են տուժած զինծառայողների ականջի թմբկաթաղանթը: