Ըստ Fox News հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակիցների հետ հաղորդակցվելու համար կայք է գործարկել, որը նախատեսված է «Թրամփի վարչակազմի հիանալի ժառանգության պահպանման եւ «Նախեւառաջ Ամերիկան» (America first) կարգախոսի առաջմղման համար»:
Ռեսուրսն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ԱՄՆ 45-րդ նախագահի եւ նրա տիկնոջ՝ Մելանյայի հետ: Ցանկացողները, ձեւաթուղթ լրացնելով, կարող են Թրամփ զույգին միջոցառման հրավեր ուղարկել կամ ողջույն հղել:
Ավելի վաղ Թրամփի ներկայացուցիչ Ջեյսոն Միլերը Fox News-ի եթերում հայտարարել էր, որ նախկին նախագահը սոցիալական ցանցեր կվերադառնա երկու կամ երեք ամիս հետո եւ հրապարակումներ կանի սեփական հարթակում: Սպիտակ տան նախկին ղեկավարը հավաստել էր այդ մտադրությունը: