Ըստ բրիտանական «Ռոյթերս» գործակալության՝ Մեծ Բրիտանիան նախատեսում է պատվաստել երկրի ամբողջ չափահաս բնակչությանը եւ նոր միայն ավելցուկային պատվաստանյութ տրամադրել մյուս երկրներին, օրինակ մերձավոր հարեւան Իռլանդիային։
Ավելի քան երեսուն միլիոն բրիտանացի արդեն ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Եվրոպան նպատակ ունի մինչեւ հուլիսի վերջ պատվաստել բոլոր չափահասներին, սակայն գործընթացը դանդաղում է՝ պատվաստանյութերի դադաղ մատակարարման պատճառով։
Բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության գծով պետքարտուղար Քվասի Քվարթենգը Sky News-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին դեռ շատ չպատվաստվածներ կան, եւ ավելցուկային պատվաստանյութեր չկան հարեւան Իռլանդիային աջակցելու համար։ Պետքարտուղարը նշել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է անեն ճգնաժամը հաղթահարելու եւ բնականոն կյանքին վերադառնալու համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առողջապահական արտակարգ իրավիճակները համատեղ ուժերով հաղթահարելուն միտված միջազգային պայմանագրի գաղափարին սատարող քսաներեք առաջնորդներից մեկն է։