Անգլո-շվեդական AstraZeneca ընկերությունը որոշել է իր արտադրած պատվաստանյութը վերանվանել Vaxzevria: Ընկերությունը նշել է, որ դա ուրիշ փոփոխությունների չի հանգեցնի, սակայն պատվաստող մասնագետները պետք է տեղյակ լինեն պատվաստանմյութի վերանվանման մասին, քանի որ արտադրանքի վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաեւ ապրանքանիշն ու փաթեթավորումը բոլորովին փոխվել են:
Ընկերությունը չի էլ թաքցրել, որ նման քայլի է դիմում՝ նկատի ունենալով AstraZeneca-ով պատվաստված մարդկանց առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները:
Նորվեգացի եւ գերմանացի մասնագետների անկախ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ AstraZeneca-ն առաջացնում է աուտոիմուն ռեակցիա՝ հրահրելով հակամարմինների առաջացումը, որոնք իրենց հերթին ազդում են թրոմբոցիտների վրա: