Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները ապրիլի 1-ից կարող են այդ երկրներ այցելել առանց վիզայի։ Վիզային ռեժիմը վերացնելու մասին երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրված արձանագրությունը երկու օրից ուժի մեջ է մտնում։
Անձը հաստատող փաստաթղթով առանց վիզայի ճամփորդությունները նախատեսված են 90 օրվա համար։