Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկել են համավարակից հետո մշակել «միասնական առողջության» սկզբունքի վրա հիմնված համապարփակ համաձայնագիր՝ առաջին անգամ միավորելով մարդկանց, կենդանիների եւ մոլորակի առողջության հարցերը:
Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը եւ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը համատեղ հայտարարություն են տարածել՝ պետություններին կոչ անելով միասին աշխատել համաձայնագրի շուրջ: