Ըստ Politico.com-ի՝ ակնկալվում է, որ Սպիտակ տունն այսօր կներկայացնի դատավորների թեկնածուների իր ցանկը։
Նախագահ Ջո Բայդենը նախատեսում է դաշնային դատարաններում նշանակել տասնմեկ թեկնածուի՝ ներառյալ երեք սեւամորթ կանանց։
Թեկնածուների ցուցակը դաշնային դատական համակարգ ձեւավորելու՝ Բայդենի ծրագրի առաջին քայլն է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը խոստացել էր Գերագույն դատարանում նշանակել սեւամորթ կնոջ։
Գերագույն դատարանի թեկնածուների ցանկում մեկ հավանական անուն արդեն նշվել է՝ դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնը, որն այժմ Կոլումբիայի դաշնային շրջանի դատավորն է։