Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ռուսաստանն ու Վենեսուելան իրականացրել են նավթ պատվաստանյութի դիմաց գործարքը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ռուսական պատվաստանյութի համար առաջարկել է վճարել նավթի մատակարարումներով, քանի որ միջազգային բանկերում Վենեսուելայի ակտիվները սառեցված են, ինչը դժվարացնում է պատվաստանյութի գնումները։
Արդեն Վենեսուելա է հասել ռուսական Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակը՝ 50 հազար չափաբաժին, որը նախատեսվում է օգտագործել բուժաշխատողների ու տարեցների համար։
Հիշեցնենք, որ Վենեսուելան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութով 10 միլիոն մարդու պատվաստելու մասին՝ պարտավորվելով 3 ամսում պատվաստել երկրի հնարավորինս շատ բնակիչների: