Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Սուեզի ջրանցքով նավարկությունը, որը մի քանի օր դադարեցվել էր Ever Given բեռնանավի ծանծաղուտ ընկնելու պատճառով, վերադարձել է կանոնավոր ռեժիմի:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին, Al Arabiya հեռուստաալիքի եթերում լուրը հաղորդելով, նշել է, որ ջրային մայրուղու հետ կապված բոլոր հարցերը հանգամանալից կհետաքննվեն տեխնիկական մասնագետների կողմից:
Եգիպտոսի նախագահը խոստացել է «անձամբ չմիջամտել այդ հարցին»: