Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ ստորագրվել է հուշագիր, որի նպատակը ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովումն է։
Ռազմական գործողություններին մասնակից շուրջ 200 անձանց ծրագրավորման լեզվի սկզբունքներին ծանոթանալու հնարավորություն կտրվի: Դասընթացները կտեւեն 3-6 ամիս:
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ առաջիկա հինգ տարում քսան հազարից ավելի մասնագետի կարիք է լինելու, եւ կարեւորել է այս ծրագիրը, որը հնարավորություն կտա զինվորներին կրթություն ստանալ, նոր գիտելիք ձեռք բերել ու հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել։