Վրաստանը դարձել է Ձիթապտղի միջազգային ընկերակցության նախագահ երկիր,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ Սիղնաղիի շրջանում ձիթապտղի այգիներն ու ձիթապտղի յուղի գործարանը զննելիս:
Ըստ Թալակվաձեի՝ Վրաստանի նախագահությունը կօգնի զարգացնել ոլորտը: Ձիթապտղի արտահանումը եւս կարեւոր է երկրի համար։ Գործարանում այժմ աշխատում է ավելի քան 350 մարդ: