Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները, որոնց մշակման գործընթացը մեկնարկել էր նախորդ տարի, այժմ լիովին պատրաստ են կլինիկական փորձարկումների։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ թոքերի արհեստական շնչառության սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի եւ ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին:
Նախարարը նշել է, որ կառավարության ծրագրի շրջանակում ինժեներական ասոցիացիայի եւ ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցությամբ ստեղծված սարքի 5 օրինակ արդեն պատրաստ է եւ անցնում է փորձարկումներ՝ հետագայում սերտիֆիկացվելու եւ արտադրվելու նպատակով։