Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ստեփանակերտում բացվել է 250 խաղաղապահի համար նախատեսված հերթական բլոկմոդուլային ավանը: Միջոցառմանը ներկա ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովն ասել է, որ մինչեւ ապրիլի 5-ը շահագործման կհանձնվի խաղաղապահ զորակազմի համար նախատեսված եւս 25 շարժական ավան:
Բուլգակովն ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Արցախում նաեւ շարժական հոսպիտալ է կառուցվում, որի հավաքումը կավարտվի ապրիլի վերջին: ՌԴ ՊՆ փոխնախարարը նշել է, որ մինչեւ ապրիլի վերջ կավարտեն խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը բոլոր ուղղություններով:
Վերջին 3 ամսում Ստեփանակերտում, Գետավանում, Մարտունիում, Ասկերանում եւ այլ քաղաքներում շահագործման է հանձնվել 12 բլոկմոդուլային ավան: