ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Երկրների՝ 2020 թվականի մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որի Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել է նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին։
Անդրադառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմին՝ Պետդեպը նշել է, որ «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւս երեք շրջան խաղաղ ճանապարհով անցել են Ադրբեջանին»։
Այսպիսով` ԱՄՆ պետդեպը եւս հաստատել է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին։
Ադրբեջանի վերաբերյալ Պետդեպի մտահոգությունները հիմնականում վերաբերվում են քաղաքական ձերբակալություններին, կոռուպցիային, դատական համակարգի անկախությանը, զրպարտության քրեականացմանը, լրագրողների նկատմամբ հալածանքին եւ բռնություններին, ինչպես նաեւ կայքերի արգելափակումներին։