«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հատուցել է 1671 զոհվածների ընտանիքների: Այսօր հատուցում կստանա եւս 155 ընտանիք` հատուցվողների թիվը դարձնելով 1826:
Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս պահին զոհվածների մասով հիմնադրամն ուսումնասիրում է 1023 գործ: «Կամուրջ ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործերով: Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3,155 գործերով, որը կազմում է շաբաթական 250 գործ, մեր կողմից հրապարակայնորեն խոստացված 100 գործերի փոխարեն»,- նշել է ԶԱՀ-ի ղեկավարը: