Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որեւէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։
Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել եւս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար եւ մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Հակոբ Արշակյանի եւ Irakanum.am կայքի խմբագրի միջեւ վիճաբանության ժամանակ նախարարը ապտակել էր վերջինիս: Լրագրողական կազմակերպությունները հրաժարականի կոչեր էին անում, բայց նախարարը բավարարվեց ներողություն խնդրելով։