Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրում է Ուկրաինային լարվածության ֆոնին ռուսամետ անջատողականների հետ բախումներ հրահրելու մեջ։
Ուկրաինայի բանակի գերագույն հրամանատարն էլ ասել է, որ ռուսամետ անջատողականներն Արեւելյան Ուկրաինայում պարբերաբար խախտել են հրադադարի ռեժիմը։
Ուկրաինան պնդում է, որ լարվածությունը թեժացել է դեռ 2014-ին ծագած հակամարտության արդյունքում, որին զոհ է գնացել 14000 մարդ։ Վերջին բռնությունների համար Մոսկվան ու Կիեւը շարունակ իրար են մեղադրում։
Պուտինը հորդորել է Կիեւին տեղի անջատողական ուժերի հետ երկխոսության մեջ մտնել։