ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ատելության հողի վրա արված հանցագործությունների օրենքը կպաշտպանի մարդկանց եւս մեկ խմբի՝ լրագրողներին։ Ըստ politico.com կայքի՝ օրինագիծը ներկայացրել է նահանգային սենատոր Դիք Քոդին։
Սենատորը պարզաբանել է, որ օրինագիծը կազմել է՝ ելնելով լրագրողների հանդեպ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքից․ Թրամփը լրագրողներին հաճախ «մարդության թշնամի» էր անվանում։
Օրինագիծը կազմվել է Ֆլորիդայում արված նմանատիպ առաջարկի օրինակով, թեեւ «նախատիպն» արժանացել էր լրագրողների բացասական վերաբերմունքին։