Ռուսաստանը ներկայացրել է կենդանիների համար կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը՝ Carnivac-Cov։ ՌԴ-ն արդեն երեք պատվաստանյութ էլ մարդկանց համար է ստեղծել։
Carnivac-Cov-ի՝ շների, կատուների, աղվեսների, արկտիկական աղվեսների, ջրաքիսների ու այլ կենդանիների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութն անվնաս է ու իմունոգեն․ բոլոր կենդանիների օրգանիզմում ձեւավորվել են կորոնավիրուսի հակամարմիններ։ Պատվաստումից հետո ձեւավորված իմունիտետը 6 ամիս է տեւում, բայց մասնագետները շարունակում են աշխատել դրա վրա։
Ապրիլից կարող է Carnivac-Cov-ի զանգվածային արտադրություն սկսվել։